Րաֆֆի Հովհաննիսյանը մեծ սիրով կլսի

«Հայկական ժամանակը» գրում է. «Այն քննարկումները, որոնք տեղի են ունենում ԱԺ-ում՝ «Ժառանգության», ՀՀԿ-ի և ՀՅԴ-ի միջև որևէ կապ չունեն իմ և հայ ժողովրդի ընդհանրական պահանջի հետ»,- «Ազատություն TV-»-ի եթերում երեկ հայտարարեց Ր.Հովհաննիսյանը:

Հիշեցնենք, որ երեկ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հետ՝ նշված ուժերի ներկայացուցիչները քննարկել են պահանջներ, որոնք հիմնականում «Ժառանգությունն» է առաջ քաշել, և որոնց մեջ է նաև արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը: Րաֆֆի Հովհաննիսյանը՝ մեկնաբանելով այդ քննարկումը և ողջունելով համազգային այս տագնապի իրական լուծման ցանկացած տարբերակ, նշեց, որ դա չի ներկայացնում իր տեսակետը և իր պատասխանատվությունը հայ ժողովրդի նկատմամբ: «Զադնայա սկորոստ» չկա: Կամ համազգային լուծում, կամ ոչ մի բան: Ես ողջունում եմ համատեղ ցանկացած մոտեցում, որպեսզի հաղթահարվի սա: Եթե ուզում են իրենց համագումարից հետո պարոն Սարգսյանի շուրթերով ներկայացնել իրենց առաջարկը, մեծ սիրով կլսեմ»,- ասաց նա»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում