ԲՀԿ-ն կարող է վերջնականապես կորցնել իր ընտրազանգվածը

«Ժողովուրդը» գրում է. «Որևէ մեկը կարո՞ղ է վիճարկել ընդդիմության այն պնդումը, որ այսօրվա Ազգային Ժողովը չի արտացոլում քաղաքական դաշտի իրական պատկերը: Նման պնդումներ անողներին բավական է հիշեցնել, որ Ազգային Ժողովում իր ներկայացվածությամբ երկրորդ քաղաքական ուժը՝ «Բարգավաճ Հայաստանը», ներկայումս բացարձակապես դուրս է ծավալվող քաղաքական գործընթացից: Վերը նշված խորհրդակցություններում ԲՀԿ-ն ներգրավված չէ, ու դա, մեղմ ասած, տարակուսելի է: Եթե ԲՀԿ-ի ստացած 450 հազար քվեներն իրական են, ապա որևէ դեպքում այդ ուժը չպետք է ինքն իրեն դուրս դներ քաղաքական պրոցեսից և ընդունելով չգիտես ումից և չգիտես ինչից նեղացածի դիրք՝ մի կողմ քաշվեր՝ երկրի համար կարևորագույն որոշումների կայացման իրավունքը կամավոր զիջեր քաղաքական այլ ուժերի: Հիշեցնենք, որ ԲՀԿ-ն ամեն հնարավոր առիթի դեպքում հայտարարում էր, որ իրենք պատասխանատու են իրենց յուրաքանչյուր ընտրողի առաջ և ժողովրդին չեն տանի հուսախաբության: Սակայն ԲՀԿ ընտրազանգվածի մի մասը քվեարկել է հօգուտ Րաֆֆի Հովհաննիսյանի, և հիմա, չմասնակցելով ներկայիս գործընթացներին, ԲՀԿ-ն կարող է վերջնականապես կորցնել իր

Հետևեք մեզ նաև Telegram-ում