Ի.Սուխով. «Չի բացառվում, որ Ռուսաստանը ռազմական գործողություններ սկսի Ադրբեջանի հյուսիսում»
Նմանատիպ
«Մինչև վերջերս պաշտոնական Մոսկվան արցախյան հիմնախնդիրը դիտարկում էր որպես մի փաստ, որը թույլ էր տալիս սեփական ազդեցության տակ պահել թե՛ Հայաստանին, թե՛ Ադրբեջանին: Սակայն հիմնախնդրի կարգավորման հարցում ակնհայտ փակուղին հանգեցրել է նրան, որ այդ վերաբերմունքը փոխվել է»: Նման տեսակետ «Vesti.az»-ի հետ զրույցում հայտնել է պատմական գիտությունների թեկնածու, «Ռուսաստանի ձայնը» ռադիոընկերության Կովկասյան բաժնի ղեկավար Իվան Սուխովը:
Նա նաև տեսակետ է հայտնել, որ Ռուսաստանն, ինչպես ԵԱՀԿ ՄԽ համանախագահող մյուս երկրները, ԼՂ հիմնախնդրի կարգավորման հարցում հետաքրքրված է ստատուս-քվոյի պահպանման մեջ. «2008 – 2010թթ. եկավ այն գիտակցումը, որ կարգավորման իրական գործընթացը ներկա ձևաչափով կհանգեցնի ոչ թե խաղաղության, այլ հակառակ արդյունքի: Բնակնաբար, Ադրբեջանի հետ հարաբերությունների հետագա վատթարացման դեպքում ԼՂ հարցը կօգտագործվի որպես Ադրբեջանի թույլ տեղ»:
Ի.Սուխովը նաև տեսակետ է հայտնել, որ եթե Ստեփանակերտի օդանավակայանի գործարկումից հետո Ադրբեջանը թեկուզ որևէ մի ինքնաթիռ խոցի, դա կհանգեցնի կոնֆլիկտի կտրուկ թեժացման: Եվ այդ պարագայում Ռուսաստանը միգուցե Հայաստանին բացահայտ աջակցություն չցուցաբերի, սակայն միանժանակ չի սատարի ադրբեջանական կողմին:
«Չի բացառվում նաև, որ Ռուսաստանը ռազմական գործողություններ սկսի Ադրբեջանի հյուսիսում, օրինակ՝ Ադրբեջանական տարածքից Դաղստան ներթափանցող տեռորիստների դեմ պայքարի անվան տակ: Դա քիչ հավանական է, սակայն միանշանակ է, որ եթե Ադրբեջանը քաղաքացիական ինքնաթիռները կործանելու որոշում ընդունի, կհայտնվի միջազգային մեկոսացման մեջ»,- ընդգծել է փորձագետը:
Խոսելով Իրանում հնարավոր պատերազմի մասին՝ պատմաբանը կարծիք է հայտնել, որ դա կործանարար կերպով կապակայունացնի Հարավային Կովկասի տարածաշրջանը, և հաղթողներ չեն լինի:
«Արևմուտքի կողմից Ադրբեջանին աջակցություն ցուցաբերելու դեպքում, վերջինս կհայտնվի փլուզման վտանգի առջև: Հնարավոր է՝ Իրանի կողմից ռազմական հակամարտություն սկսվի: Առավել քիչ հավանական է, սակայն հնարավոր է, որ հարված լինի Հայաստանի կողմից, կամ առնվազ արցախյան հակամարտության թեժացում: Եվ միանշանակ է, որ փախստականների մեծ հոսք կլինի, որն Ադրբեջանը չի կարողանա «մարսել»»,- նկատել է Ի.Սուխովը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում