ԵԽ նախարարների կոմիտեի ծրագրին ծանոթանալու համար Հայաստան կայցելի ԵԽ գլխավոր քարտուղարը

Հայաստանն այս տարվա մայիսից կնախագահի Եվրախորհրդի նախարարների կոմիտեում:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ կառավարության պաշտոնական կայքը, այդ կապակցությամբ ԵԽԽՎ նախագահական կոմիտեի, բյուրոյի և մշտական հանձնաժողովի նիստերը Երևանում կանցկացվեն մայիսի 29-31-ը:

ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն ավելի վաղ նշել էր, որ դա շատ պատվավոր և պատասխանատու առաքելություն է. «Մենք նախապատրաստում ենք այդ ժամանակաշրջանի մեր առաջնահերթությունները, համապատասխան ծրագիր է մշակվում, որը կներկայացվի ապրիլին»:

Ծրագրին ծանոթանալու նպատակով ապրիլին Հայաստան կայցելի Եվրախորհրդի գլխավոր քարտուղարը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում