Ադրբեջանի ԱԳ նախարարը մեկնել է Փարիզ՝ ԵԱՀԿ ՄԽ համանախագահներին հանդիպելու
01/03/2013 13:08
Նմանատիպ
Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը մեկնել է Փարիզ:
Ինչպես հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ հղում անելով հանրապետության ԱԳՆ տարածած հաղորդագրությանը, Է.մամեդյարովը Փարիզում կհանդիպի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ՝ ԼՂ խնդրի կարգավորման հարցով:
Նշվում է, որ Մամեդյարովի առանձին հանդիպում ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ չի նախատեսվում։
Հիշեցնենք, որ ԵԱՀԿ ՄԽ ֆրանսիացի համանախագահ Ժակ Ֆորն ավելի վաղ տեղեկացրել էր, որ միջնորդները կողմերին առաջարկել են հանդիպել Փարիզում՝ նախքան միջնորդները կայցելեն տարածաշրջան։
Հետևեք մեզ նաև Telegram-ում