ԲՀԿ-ն կուսակցության խորհրդի նիստ կանցկացնի

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը պատրաստվում է մարտի 5-ին կուսակցության խորհրդի նիստ անցկացնել:

Ենթադրվում է, որ կքննարկվեն հետընտրական զարգացումները և կուսակցության հետագա անելիքները: Հավանական է նաև, որ կքննարկվի ԲՀԿ-ի՝ Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցության հարցը:

մամուլում տարածված տեղեկությունների համաձայն՝ ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը ընտրություններից հետո արտասահմանում էր, և օրեր առաջ է վերադարձել Հայաստան:

Հետևեք մեզ նաև Telegram-ում