Ապրիլի 3-ին տեղի կունենա Երևան-Վան առաջին չարթերային չվերթը

Ապրիլի 3-ին տեղի կունենա Երեւան-Վան առաջին չարթերային չվերթը: Այն կիրականացնի «Նարեկավանք տուր» ընկերությունը’ թուրքական «Բորա ջեթ» ավիաընկերությանը պատկանող եվրոպական արտադրության օդանավերով:

«Արմենպրես»-ի հետ զրույցում «Նարեկավանք տուր» տուրիստական գործակալության տնօրեն Աշոտ Սողոմոնյանը նշեց, որ թե սփյուռքահայերի եւ թե տեղացիների մոտ դեպի Վան օդանավով թռչելու պահանջարկը բավական մեծ էր: «Մենք արդեն երեք տարի է աշխատում էինք այս ուղղությամբ եւ վերջապես հասանք նրան, որ այն մարդիկ, ովքեր միկրոավտոբուսներով դժվարանում են երթեւեկել, այժմ կերթեւեկեն 68 տեղանոց ինքնաթիռներով»,-ասաց նա:

Սողոմոնյանի խոսքով’ Երեւան-Վան առաջին չվերթի տոմսերը կվաճառվեն հաջորդ շաբաթից սկսած եւ կարժենան 250 դոլար: «Սկզբի առաջին-մեկ երկու ամիսների ընթացքում տոմսերը կվաճառենք 20 տոկոս զեղչով’ 200 դոլարին համարժեք դրամով»,-ասաց նա:

Երեւան-Վան-Երեւան չվերթները տեղի կունենան շաբաթական երկու անգամ’ չորեքշաբթի եւ կիրակի օրերին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում