Ն.Փաշինյան. Մարտի 1-ի հարցը չի կարող դուրս գալ օրակարգից, քանի դեռ կազմակերպիչները չեն պատժվել

«Մարտի 1-ի հարցը չի կարող դուրս գալ օրակարգից, քանի դեռ կազմակերպիչները չեն ենթարկվել պատասխանատվության»: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում նշել է ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:

«Ինձ համար Ռոբերտ Քոչարյան և Սերժ Սարգսյան անունով մարդիկ որպես նախագահ չեն եղել ու չկան»,-ընդգծել է Ն.Փաշինյանը:

Նշենք, որ Սուրբ Սարգիս եկեղեցում կայացել է Մարտի 1-ի զոհերի հիշատակին նվիրված ժամերգություն, որից հետո արարողության մասնակիցները երթով շարժվել են դեպի Մյասնիկյանի արձան՝ հարգանքի տուրք մատուցելու 5 տարի առաջ տեղի ունեցած դեպքերից հետևանքով զոհվածների հիշատակին:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում