Շախմատիստուհի Արմինե Բաբայանը միջազգային վարպետի նորմա է լրացրել

22-ամյա երեւանցի շախմատիստուհի Արմինե Բաբայանը Իրանի Մաշհադ քաղաքում ավարտված օփենում լրացրեց կանանց միջազգային վարպետի նորմա: Սա Արմինեի երկրորդ նման հաջողությունն է: Մոտ մեկ ամիս առաջ նա միջազգային վարպետի նորմա էր լրացրել նաեւ Հայաստանի կանանց 2013 թ. առաջնությունում:

Մաշհադում Բաբայանը 11 հնարավորից վաստակեց 7 միավոր եւ 41,4 կետով բարձրացրեց իր վարկանիշը:

10,5 միավորով մրցաշարի հաղթող դարձավ Օմիդ Նորուզին (Իրան):

Այս մասին հաղորդում է Շախմատի ֆեդերացիայի պաշտոնական կայքը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում