ԵՊՀ ռեկտորատը մեկնաբանում է օրեր առաջ տեղի ունեցած միջադեպը

ԵՊՀ ռեկտորատը մեկնաբանություն է տարածել երկու օր առաջ դասադուլ հայտարարած ցուցարարների և ԵՊՀ ուսանողների միջև տեղի ունեցած միջադեպի առնչությամբ, որում նշվում է.

«Վերահաստատելով մեր հավատարմությունը խոսքի ազատության արժեքին և մեր համոզմունքը ցանկացած երևույթ ազատորեն քննարկելու հարցում, ըմբռնումով մոտենալով Համալսարանի մի խումբ ուսանողների վրդովմունքին՝ Երևանի պետական համալսարանի ռեկտորատը դատապարտում է խոսքի ազատության և քաղաքակիրթ վարքագծի սահմանն անցնող բոլոր անթույլատրելի երևույթները՝ լինեն դրանք ուսանողուհու կողմից մատներով ցուցադրվող անպարկեշտ ժեստեր, թե՛ ռեկտորի օգնականի կողմից անթույլատրելի արտահայտություններ, թե՛ դասադուլին կողմ և դեմ հանդես եկող որոշ ուսանողների կողմից հայհոյանքներ:

Դիմում ենք բոլորին՝ դրսևորել փոխադարձ հարգանք և իրարամերժ տեսակետներ լսելու ունակություն:

Զսպվածության ու կոռեկտության կոչ ենք անում նաև այն լրատվամիջոցներին, որոնք դեպքերը մեկնաբանելիս օգտագործում են մարդու արժանապատվությունը վիրավորող արտահայտություններ, տարածում են ապատեղեկատվություն և խուսափում համակողմանի լուսաբանման գործելաոճից»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում