Մոսկվայի քաղաքապետարանն արգելել է ադրբեջանցիներին «Խոջալուի դեպքերի» առնչությամբ ակցիա անցկացնել
01/03/2013 18:45
Նմանատիպ
Մոսկվայի քաղաքապետարանի կողմից Ռուսաստանում բնակվող ադրբեջանցիներին արգելվել է «Խոջալուի դեպքերի» հետ կապված ակցիա անցկացնել:
Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ ակցիա անցկացնելու մասին դիմումը Մոսկվայի քաղաքապետարան ներկայացրել են ադրբեջանա-հրեական միությունից: Ադրբեջանցիները ցանկանում էին իրենցակցիան անցկացնել մարտի 3-ին:
Նկատենք, որ նմանատիպ ակցիայի փորձ մեկ անգամ արդեն ձախողվել է, քանի որ փետրվարի 24-ին բողոքի ակցիա անցկացնելու մասին դիմումը նույնպես մերժվել էր:
Հետևեք մեզ նաև Telegram-ում