Արամ Մանուկյանը. «Ի՞նչ է ուզում Րաֆֆի Հովհաննիսյանը»

«Ընդամենը ուզում եմ մի հարց պարզել, հստակություն եմ ուզում եւ ինքս էլ կգնամ հրապարակ: Ինձ համար մեկ հարց կա’ ի՞նչ է ուզում այսօր հրապարակի տերը’ ժողովուրդը եւ նրան առաջնորդողը»,- ասաց նա՝ հավելելով, որ իր համար անհասկանալի է, թե ինչ է ուզում Րաֆֆի Հովհաննիսյանը:

Ինչպես տեղեկացնում է News.am գործակալությունը, Արամ Մանուկյանը նշել է, որ թե ՀԱԿ-ը, թե Հայաստանի բոլոր մտահոգ քաղաքացիները անմիջապես հայտարարություն են արել, որ չեն ճանաչում այս ընտրությունները, առավել եւս’ տեղյակ են, թե ինչ է կատարվում, «կատարվել է մոտավորապես նույնը, ինչ 2008թ եւ 2003թ, մասսայական կեղծիքներ»:

«Մենք չենք ընդունում այս ընտրությունների արդյունքները, մենք չենք ընդունում ոչ լեգիտիմ իշխանություն է, եւ բնականաբար ժողովուրդը դուրս է եկել եւ պայքարում է իր իրավունքների համար: Շատ ուրախ եմ, որ այդ պայքարը կա, այդ ոգին կա եւ շատ շատերը’ անկախ ճնշումից եւ մեթոդներից, մարդիկ քվեարկել են եւ այդ մարդկանց հույսը պետք է պահել, մեր ակտիվիստները բոլորը մասնակացում են, բոլորը ցանկանում են, որ փոփոխություն լինի, մենք հայտարարել ենք, որ Սերժ Սարգսյանը չի ընտրվել»,- նշեց ՀԱԿ պատգամավորը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում