ՕԵԿ-ը նույնպես պատրաստվում է Երևան քաղաքի ավագանու ընտրություններին

Այսօրտեղի է ունեցել «Օրինաց երկիր» կուսակցության քաղաքական խորհրդի նիստը, որտեղ քննարկվել են 2013թ. մայիսի 5-ին Երևան քաղաքի ավագանու ընտրություններին «Օրինաց երկիր» կուսակցության մասնակցությանն առնչվող հարցեր:

ՕԵԿ-ի քաղխորհուրդը մեկ անգամ ևս վերահաստատել է երկրում վճռական բարեփոխումներ իրականացնելու անհրաժեշտությունը: Կուսակցությունը իր սեփական դերակատարության շրջանակներում անելու է հնարավորինը տարբեր բնագավառներում ընթացող փոփոխություններն էլ ավելի վճռականորեն առաջ մղելու և ժողովրդին հուզող հիմնախնդիրները նախաձեռնողական մոտեցումներով, վճռական ու նորարարական քայլերով լուծելու համար:

ՕԵԿ քաղաքական խորհուրդը որոշել է.

1. «Օրինաց երկիր» կուսակցությունը մասնակցելու է Երևան քաղաքի ավագանու’ մայիսի 5-ի ընտրություններին.

2. «Օրինաց երկիր» կուսակցության քաղխորհուրդը հաստատել է համամասնական ցուցակի առաջին եռյակը: Ցուցակը գլխավորելու է Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարար, «Օրինաց երկիր» կուսակցության փոխնախագահ Արմեն Երիցյանը: Ցուցակի երկրորդ հորիզոնականը կզբաղեցնի ՕԵԿ վարչության անդամ Հովհաննես Շահինյանը, երրորդը’ բանաստեղծուհի, ուսուցչուհի Սոֆյա Արթենյանը:

Քաղխորհուրդը քննարկել է նաև ընտրություններին առնչվող կազմակերպչական այլ հարցեր:

Հետևեք մեզ նաև Telegram-ում