Շիրակի մարզպետի թեկնածուն հերքում է, բայց…

«Հրապարակը» գրում է, թե Ազգային անվտանգության ծառայության պետի տեղակալ Ֆելիքս Ցոլակյանը երեկ մեր թերթի լրագրողի հետ զրույցում, անդրադառնալով իրեն Շիրակի մարզպետ նշանակելու ՀՀԿ-ի որոշմանը, ասել է. «Այսպիսի բան չկա, ինչպես ուրիշների մասին է խոսակցությունը, այնպես էլ՝ իմ»:

Հարցին, թե, ամեն դեպքում, դժվար չի՞ լինի իր համար ղեկավարել սոցիալ-տնտեսական ծանր վիճակում գտնվող մարզը, որը վերջին շրջանում դարձել է ընդդիմադիր, ասել է՝ «մտածելու բան է»: Իսկ ի՞նչ պատճառով են կանգնել իր թեկնածության վրա: «Չեմ կարող որեւէ բան ասել, ես հիմա ի՞նչ ասեմ»:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում