Ովքե՞ր կգլխավորեն ԲՀԿ-ի և ՀՅԴ-ի երևանյան ընտրությունների ցուցակները

«Ժողովուրդ»-ը հիշեցնում է, որ 2009թ. ընտրություններում այդ ցուցակը գլխավորում էր այն ժամանակ առողջապահության նախարարի պաշտոնը զբաղեցնող Հարություն Քուշկյանը: Ըստ թերթ տեղեկությունների’ Քուշկյանին առաջարկվել է ԲՀԿ ցուցակը գլխավորել նաև այս անգամ հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրան ընդունում են նաև իշխանությունները: Սակայն Քուշկյանն ինքն է հրաժարվել այդ առաջարկից: Եվ հիմա ԲՀԿ-ում թեկնածուների փնտրտուք է: Նախնական զրույցներում մի քանի անգամ հնչել է ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանի անունը, սակայն նա հակված չէ գլխավորելու ավագանու ցուցակը: Իսկ ԲՀԿ-ում այլ հարմար թեկնածու չկա, և որևէ այլ անուն չի տրվում: ԲՀԿ-ականները պնդում են’ առաջիկայում կլինի այնպես, ինչպես որոշի Ծառուկյանը: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով’ ՀՅԴ-ում հակված են, որ այս անգամ ցուցակը գլխավորի ոչ թե Արծվիկ Մինասյանը, այլ ուրիշ մարդ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում