Ուրախացեք, տականքնե՛ր, ոճրագործների աջակիցներ, բայց երկար չեք ուրախանալու․․․

Պարույր Հայրիկյանը ֆեյսբուքյան իր էջում թողել է հետեւյալ գրառումը.

«Եւս մեկ տհաճ օր․․․ Մոտ երեք ժամ ստուգելուց հետո մասնագետներն արձանագրեցին, որ դեպի վատ են գնում առողջական գործերս։ Ուրախացեք, տականքներ, ոճրագործների աջակիցներ, բայց երկար չեք ուրախանալու․․․ Մեկ է, ես վերականգնվելու եմ։ Իսկ եթե ետ էլ չգամ, ձեր երեխաները մի օր ձեզ նեղն են գցելու ու դուք պատասխան չեք գտնելու, թե ինչու ձեզ հաղթանակի հասցրած միակ մարդուն այդպես միահամուռ դ ավա ճ ա ն ե ց ի ք․․․ Նայեք ձեր այսօրվա պահվածքին ու կհասկանաք, թէ ինչերով են զբաղված եղել ձեր հայրերն ու պապերը, որ աշխարհի 2-3 տոկոս կազմող հայերը այսօր 0.2 տոկոս էլ չեն կազմում, որ մեր պատմական հայրենիքի միայն 10 տոկոսն է մերը․․․ Եւ մտածեք, ձեր նման ծախու, թուլակամ, բայց եւ ամբարիշտ արարածները պե՞տք են մարդկությանը․․․ Իմ ամենասիրած աղոթքն է եղել տարիներ շարունակ՝ Եկմալյանի «ՏԷՐ, ԿԵՑՑՈՅ ԴՈՒ ԶՀԱՅՍ»-ը։ Հիմա չեմ կարողանում երգել այն․ խորթ ու անտեղի է թվում։ Տեր, դու ասել ես՝ սիրիր մերձավորիդ, բայց եւ ասել ես՝ խոզերի առաջ մարգարիտներ շաղ չտալու մասին։ Ինչպե՞ս պարզեմ, սրանց կարելի՞ է մերձավոր համարել։ Ուժ եւ իմաստութիւն տուր ինձ, Տեր․․․»:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում