Նորատուսցի Հայկոյի սպանությունից հետո մեղադրյալի ընտանիքին վտանգ է սպառնում
Նմանատիպ
Գեղարքունիքի փոխմարզպետ Անդրանիկ Հակոբյանիորդու՝ Հայկ Հակոբյանի սպանությունից հետո Նորատուս գյուղում իրավիճակը չի հանդարտվում.Armtimes.com-ի տեղեկություններով, լարվածությունն այնքան է մեծացել, որ սպանության մեջ մեղադրվող Մեխակ Հարությունյանի ընտանիքն ու հարազատները (այդ թվում հորեղբայրը՝ Նորատուսի գյուղապետ Մուրադ Հարությունյանը) վախենալով վենդետայի վտանգից՝ լքել են գյուղը:
Այժմ նրանց բոլորի տներն իրավապահների կողմից վերցված են պահպանության տակ: Armtimes.com-ն այսօր փորձել է կապ հաստատել Մուրադ Հարությունյանի հետ, սակայն գյուղապետարանում ասացին, որ նա տեղում չէ, իսկ նրա բջջային համարին պատասխանած տղամարդը ներկայացավ որպես Հարությունյանի ընկեր.
– Պարոն Հարությունյանը չի, նրա ընկերն է, հեռախոսը ինձ է տվել, ինքն էստեղ չի:
– Նկատի ունեք՝ գյուղո՞ւմ չի:
– Գյուղում չի:
– Մենք տեղեկություն ունենք, որ դեպքից հետո նրանց ամբողջ ընտանիքը, հարազատները լքել են գյուղը, ճի՞շտ է դա:
– Ես չեմ կարող ձեր հարցին պատասխանել:
Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը, սակայն կայքի հետ զրույցում պնդել է, որ մեր տեղեկություններն անհեթեթություն են:
Հարցին, թե ճի՞շտ է, որ Նորատուսում լարվածություն կա եւ նույնիսկ գյուղապետն է իր ընտանիքով գյուղից հեռացել՝ Գրիգորյանը պատասխանեց. «Անհեթեթություն եմ համարում եւ նման բամբասանքներին չեմ ուզում պատասխանել»:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում
Հետևեք մեզ նաև Telegram-ում