ՀՀ զբոսաշրջության գրավչությունը
Նմանատիպ
Էկոնոմիկ զարկերակ
Ցանկացած երկրի համար որպես տնտեսության կարևորագույն ոլորտ հանդիսանում է տուրիզմը, որը բոլոր ժամանակներում հանդիսանում է պետության այցեքարտը: Աշխարհի շատ պետությունների համար այն հանդիսանում է գերակա ոլորտ և դրված է պետական քաղաքականության հատուկ ուշադրության ներքո: Սա մի ոլորտ է, որն անկախ միջազգային բորսայի գներից և համաշխարհային տնտեսական շուկաների տատանումներից պետության համար ունի ինդիվիդուալ նշանակություն տարվա բոլոր եղանակներին:
Հայաստանը համաշխարհային շուկայում դեռևս լավ ճանաչված չէ որպես զբոսաշրջային երկիր, ոչ հայկական ծագումով զբոսաշրջիկների թիվը դեռևս ցածր է, տուրիզմի ենթակառուցվածքները բավարար չափով զարգացած չեն: ՀՀ-ն չունի ելք դեպի ծով, ցամաքային չորս սահմաններից երկուսը փակ են ՝ առկա է նաև օդային փոխադրումների մրցակցության և աշխարհագրական դիվերսիֆիկացիայի խնդիր: Սահմանային անցման գործընթացները (այդ թվում՝ վիզային ռեժիմի) ևս պահանջում են դյուրացում: ՀՀ-ում զբոսաշրջության ներուժը բավականաչափ բացահայտված, գույքագրված և օգտագործված չէ, առկա չէ զբոսաշրջիկների տարբեր խմբերի համար բազմազանեցված առաջարկ։
Գործադիրի կողմից մշակվել է 2017 թվականի տարեկան զբոսաշրջության զարգացման ծրագիրը, որի շրջանակում ակտիվ թիրախային մարքեթինգ իրականացնելու համար ընտրվել են՝ ՌԴ-ի, Չինաստանի, Ճապոնիայի, Ծոցի երկրների, Արևմտյան Եվրոպայի երկրների շուկաները: Միաժամանակ քննարկվում են նաև այլ նպատակային շուկա հանդիսացող երկրների քաղաքացիների համար առանց վիզայի ռեժիմ սահմանելու հարցը:
Առաջիկայում նախատեսվում է ավելացնել աջակցությունն զբոսաշրջության մեծ պոտենցիալ ունեցող նոր ուղղությունների (լեռնագնացություն, հեծանվորդություն, էքստրեմալ տուրիզմ, էկոտուրիզմ, առողջապահական տուրիզմ, կրոնական, գինու և այլն)՝ արդեն իսկ գործող մասնավոր նախաձեռնություններին, ինչպես նաև մշակել ծրագիր՝ առնվազն 20 զբոսաշրջության վայր չհանդիսացող պատմամշակութային հուշարձաններն ու բնության հատուկ պահպանվող տարածքներն զբոսաշրջության վայր դարձնելու համար։
Հետևեք մեզ նաև Telegram-ում