Մարտի 6-ից արագաչափ սարք կգործարկվի Երևանի Սարալանջի փողոցում

Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ շարունակվում են Երևան քաղաքում և միջպետական նշանակության ավտոճանապարհներին երթևեկության նկատմամբ վերահսկողության և իրավախախտումների արձանագրման արագաչափ սարքերի տեղադրման աշխատանքները:

Մասնավորապես, 2013 թ. մարտի 6-ից գործարկվելու է Երևան քաղաքի Սարալանջի փողոցում’ դեպի Ավետ Ավետիսյան փողոց ուղղությամբ (կամրջի մոտ) նոր տեղադրված երթևեկության արագության նկատմամբ վերահսկողության արագաչափ սարքը:

Ճանապարհի տվյալ հատվածում երթևեկության համար թույլատրելի առավելագույն արագությունը 60 կմ/ժ է: Ճանապարհային ոստիկանությունը վարորդներին կրկին հորդորում է պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները:

Հետևեք մեզ նաև Telegram-ում