Շախմատային նորություններ՝ Ֆրանսիայում և Իրանում ընթացող օփեններից

Գրոսմայստեր Տիգրան Ղարամյանը Ֆրանսիայի Քափել լա Գրանդ քաղաքում անցկացվող օփենում 8 հնարավորից վաստակել է 6 միավոր: Վերջին տուրից առաջ նա հինգ առաջատարներից ետ է մնում կես միավորով:

Գրոսմայստերներ Հովհաննես Գաբուզյանը, Սամվել Տեր-Սահակյանը, միջազգային վարպետ Կարեն Գրիգորյանն ունեն 5,5-ական միավոր:

Իսկ մի խումբ հայ շախմատիստներ մասնակցում են Իրանի Ռաշտ քաղաքում սկսված օփենին:
Մրցաշարում կխաղացվի 11 տուր: Ելույթ են ունենում 128 շախմատիստներ:

Այս մասին հաղորդում է Շախմատի ֆեդերացիայի պաշտոնական կայքը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում