«Օդային» վիճակագրություն
Նմանատիպ
Մանե Զաքարյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.
2016 թվականի հունվար-դեկտեմբեր ամիսների օդային ճանապարհով Հայաստան է ժամանել 1063215 մարդ (1057387-ը՝ «Զվարթնոց» օդանավակայանով, 5828-ը՝ «Շիրակ» օդանավակայանով)։
Նույն ժամանակահատվածում Հայաստանից օդային ճանապարհով մեկնել է 1054746 մարդ (1048153-ը՝ «Զվարթնոց» օդանավակայանով, 6593-ը՝ «Շիրակ» օդանավակայանով)։
Ստացվում է՝ օդային ճանապարհով ՀՀ ժամանածների թիվը 2016 թվականին 8469-ով գերազանցել է մեկնածներին (դրական սալտոն ապահովվել է «Զվարթնոց» օդանավակայանի ուղևորահոսքի գծով)։
Համեմատության համար նշենք, որ 2015 թվականի հունվար-դեկտեմբերին այս հաշվեկշիռը բացասական էր։ Օդային ճանապարհով Հայաստան ժամանողների թիվը 11083-ով քիչ էր մեկնողների թվից (953956-ը՝ 965039-ի դիմաց)։
Երկու օդանավակայանների միջոցով ընդհանուր ուղևորահոսքը 2016 թվականին կազմել է 2177961 մարդ, որը շուրջ 200 հազարով կամ 10.4%-ով գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը։ «Զվարթնոց» օդանավակայանի գծով ուղևորահոսքն աճել է 12%-ով, իսկ է «Շիրակ» օդանավակայանի գծով՝ նվազել 68%-ով։
Նման ռեկորդային ցուցանիշ գրանցվել է միայն 1990 թվականին, այսինքն վերջին 25 տարիների համար սա գերազանց ցուցանիշ է: Մեկնողների և ժամանողների թիվը համարյա զրոյական է:
2016-ին ՀՀ-ն ստացավ ԵՄ ավիացիոն գոտուն միանալու բանակցային մանդատ, այն նախատեսում է երկկողմանի մուտքի անարգել իրավունք 36 անդամների ավիացիոն շուկա, բաց երկնքի քաղաքականությունը նախ և առաջ մրցակցություն է, որն իր հերթին հանգեցնում է տոմսերի գների էժանացման, աշխարհագրական դիվերսիֆիկացիայի, ինչպես նաև հարմարավետ և լավ ծառայությունների մատուցման:
Հետևեք մեզ նաև Telegram-ում