2,5 միլիարդ դրամ՝ երկաթուղու արդիականացմանը
Նմանատիպ
Էկոնոմիկ զարկերակ
Ենթակառուցվածքերի զարգացման խնդիրը Հայաստանի համար հրատապ նշանակություն ունի: Համապատասխան ենթակառուցվածքների առկայությունը տնտեսական առաջընթացի լրացուցիչ ազդակի նշանակություն կունենա: Տրանսպորտային ենթակառուցվածքների մեջ առանձնակի տեղ ունի երկաթուղային տրանսպորտը, որը ոչ միայն ռազմաստրատեգիական նշանակություն ունի, այլև հնարավորություն է տալիս բեռնափոխադրումները և ուղևորափոխադրումներն իրականացնել ցածր ինքնարժեքով:
Վերջին տարիներին քայլեր են ձեռնարկվում երկաթուղային տրանսպորտի արդիականացման համար:
Երկաթգծի բարելավման արդյունքում բարձրացել է երթևեկության միջին արագությունը: Օրինակ՝ Երևան-Սևան ճանապարհի վրա ծախսվող ժամանակը վերջին տասը տարիներ ընթացքում առաջին անգամ կրճատվել է մեկ ժամով: Երկաթուղով բեռնափոխադրումների ծավալը 2015 թվականի համեմատ ավելացել է 3 տոկոսով, սակայն ներմուծման ծավալները նվազել են 18 տոկոսով:
2017 թվականին նախատեսվում է բարելավել նաև էլեկտրագնացքների նստարանները և ուղևորների համար ավելի հարմարավետ պայմաններ ապահովել: «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲ ընկերության տնօրեն Սերգեյ Վալկոն հայտարարել է, թե պատրաստվում են 2017 թվականին 2.5 միլիարդ դրամի ներդրում կատարել: Այն ուղղվելու է Երևան-Սևան երկաթուղու 12 կմ հատվածի հիմնանորոգմանը, ենթակառուցվածքների բարելավմանն ու արդիականացման աշխատանքներին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում