ԵԱՀԿ ՄԽ համանախագահները ԼՂ հիմնախնդիրը քննարկել են Էլ.Մամեդյարովի հետ
04/03/2013 10:35
Նմանատիպ
Փարիզում կայացել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Յան Քելլիի (ԱՄՆ), Ժակ Ֆորի (Ֆրանսիա) և Իգոր Պոպովի (Ռուսաստան) հանդիպումը Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ: Հանդիպմանը ներկա է եղել նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը:
Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ համանախագահներն ընդգծել են, որ տարածաշրջանում ստատուս-քվոյի պահպանումն անընդունելի է:
Հիշեցնենք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ հանդիպելու նպատակով երեկ Փարիզ է մեկնել նաև ՀՀ արտգործնախախար Էդվարդ Նալբանդյանը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում