Հունվարին Հայաստան է ներմուծվել 1.7 մլն. դոլար մարդասիրական օգնության

Ըստ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի կողմից տրամադրած բեռնամաքսային հայտարարագրերի տվյալների, 2013թ. հունվարին մարդասիրական օգնության կարգով, ՀՀ են ներմուծվել 248.2 տոննա ապրանքներ, որոնց արժեքը կազմել է 0.7 մլրդ. դրամ կամ 1.7 մլն. ԱՄՆ դոլար:

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հաղորդմամբ՝ ստացված օգնության 21.8%-ը կազմել են սարքեր և ապարատները, 14.7%-ը’ մանածագործական իրերը, 14.3%-ը’ մեքենաները, սարքավորումները և մեխանիզմները, 13.5%-ը’ քիմիայի և դրա հետ կապված արդյունաբերության ճյուղերի արտադրանքը, 12.2%-ը’ ոչ թանկարժեք մետաղները և դրանցից պատրաստված իրերը, իսկ 23.5%-ը’ մնացած ապրանքները:

Հետևեք մեզ նաև Telegram-ում