Գործադուլը դարձել է հույն լրագրողների սաբոտաժի միջոցը

Այսօր նախատեսված է Հունաստանի վարչապետ Անտոնիս Սամարասի այցը Թուրքիա ու նրա բանակցությունները թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։ Այս ամենը երկրում մեծ դժգոհությունների պատճառ է դարձել, որին գումարվել է նաև եկամուտների ավելացման մասին որոշում:

Այդ կապակցությամբ հույն լրագրողներն այսօր մտադիր են հերթական գործադուլն անել՝ ի նշան եկամուտների կրճատումների դեմ բողոքի, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։ Հունաստանի կառավարությունը մեղադրել է լրագրողներին սաբոտաժի մեջ:

Սրանից առաջ, լրագրողները գործադուլ էին հայտարարել փետրվարի 19-ին, երբ կարճատև այցով Հունաստան էր ժամանել Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը։

Կառավարությունը դժգոհություն էր հայտնել, որ լրագրողները հատուկ չեն լուսաբանում լուրերը՝ քաղաքական դրդապատճառներից ելնելով, և դատարանի միջոցով հասել լրատվամիջոցների աշխատանքի վերականգնմանը։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում