Փարիզում ընթանում է Էդ.Նալբանդյանի հանդիպումը ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ
Նմանատիպ
Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի կարգավորման շրջանակներում Փարիզում հերթական հանդիպումն է տեղի ունեցել Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի ներկայացուցիչներ Յան Քելիի (ԱՄՆ), Իգոր Պոպովի (Ռուսաստան) և Ժակ Ֆորի (Ֆրանսիա) միջև:
Փարիզում է նաև գտնվել Ադրբեջանի արտգործնախարար Էլման Մամեդյարովը, սակայն Նալաբանդայնի և նրա առանձնազրույց պլանավորված չէր: Երկու երկրների արտգործնախարարները հանդիպել էին Փարիզում այս տարվա հունվարի 28-ին:
ԵԱՀԿ-ի պաշտոնական կայքի փոխանցմամբ՝ այդ ժամանակ կողմերը շարունակել էին Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի խաղաղ կարգավորման շուրջ բանակցություններում աշխատանքային սկզբունքների հստակեցման հարցերը: Ինչպես նաև նրանք փորձում են միջոցներ գտնել միմյանց նկատմամբ վստահություն ներշնչելու համար, ինչը մինչ օրս ապարդյուն է:
Մինչ ադրբեջանական կողմը փորձում է հարց բարձրացնել եռանախագահողների ինստիտուտի անարդյունավետության և նրանում նոր անդամներ ընգրելու մասին, նկատի ունենալով իր ավագ «եղբայր» Թուրքիային, հայկական կողմը շեշտը դնում է կարգավորման այս մեխանիզմի վրա:
Հանդիպումը դեռևս շարունակվում է, ուստի մանրամասները կհաղորդենք քիչ ուշ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում