Արդյո՞ք Ասադը կարժանանա Քադաֆիի ճակատագրին
Նմանատիպ
Իրանական «Fars» ու անգլերենով հեռարձակվող իրանական «Press TV» լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Ֆրանսիայի եւ Թուրքիայի հետախուզական ծառայությունները Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադի եւ այլ ղեկավար անձանց դեմ մահափորձ են նախապատրաստում:
Տեղեկության համաձայն’ Լիբանանի կառավարությանը մոտ «Asianews» լրատվական կայքը մի փաստագրական ֆիլմ է ցուցադրել, որում Սիրիայի անվտանգության ուժերը պնդում են’ Թուրքիան եւ Ֆրանսիան մահափորձ են ծրագրում Ասադի եւ Սիրիայի արտաքին գործերի նախարար Վալիդ Մուալիմի դեմ:
Ասվում է նաեւ, որ «ավելի վաղ Ասադի կառավարությանը տապալելու գործում անհաջողության մատնված թուրքական եւ ֆրանսիական հետախուզական կառույցները մահափորձի առաքելությունն իրագործելու համար համատեղ գործողության «բջիջ» են ստեղծել, որին աջակցում են նաեւ Սաուդյան Արաբիայի, Քաթարի եւ ԱՄՆ-ի անվտանգության ուժերը:
Թե որքանով է տեղեկատվությունը իրականությանը համապատասխանում և ինչ ապացույցներ կան նման պնդումների համար, առայժմ իրանական աղբյորները լռում եմ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում