Նախատեսված է Իվանաշվիլու և Սաակաշվիլու հերթական հանդիպումը

Վերջերս չկայացած Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի և վարչապետ Բիձինա Իվանաշվիլիի հանդիպումը նախատեսվում է, որ կկայանա այսօր Վրաստանի ժամանակով ժամը 15:00-ին կառավարական գրասենյակում:

Վրաստանի ներքին գործերի նախարար Իռակլի Գարիբաշվիլիի կարծիքով, այսօրվա բանակցությունները կլինեն կառուցողական:

«Վարչապետը հայտարարել է, որ յուրաքանչյուր պահի կարող է հանդիպել պարոն նախագահի հետ: Կարծում եմ, որ այս հանդիպումը կառուցողական կլինի: Ամեն դեպքում վարչապետը այդպես է տրամադրված, հուսով եմ , որ նախագահի կողմից ևս նման մոտեցում կցուցաբերվի»- հայտարարել է Գարիբաշվիլին:

Հիշեցնեմ, որ Վրացական իշխանության և ընդդիմության միջև հարաբերությունները էլ ավելի սրվեցին, երբ տարբեր մեղադրանքներով գործեր հարուցվեցին Սաակաշվիլիի թիմակիցների վրա:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում