ԵՊՀ ուսանողը նստացույց-դասադուլ է սկսել

«Մեր հրատապ պահանջն է՝ անհապաղ հեռացնել ԵՊՀ ռեկտորի օգնական Գևորգ Մելքոնյանին: Պահանջում ենք Գևորգ Մելքոնյանի հրաժարականը: Հեռացիր, հեռացիր»: Դասադուլ անող ուսանողներն այսօր նման կոչերով են շարունակել իրենց պայքարը:

Այսօր ԵՊՀ շենքի դիմաց դասադուլ-նստացույց է հայտարարել

ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ուսանող Վազգեն Գալստյանը հայտարարել է, որ դասադուլ-նստացույց է սկսում՝ մինչև Գ.Մելքոնյանին կազատեն պաշտոնից: Նրա խոսքերով՝ իր նպատակը կրթության որակի բարելավումն է:

Վ.Գալստյանը մի քանի կետից բաղակացած պահանջաթուղթ է պատրաստել’ ԵՊՀ կանոնադրությունում դասադուլների անցկացման հետ կապված հարաբերությունների կարգավորում, ուսանողների քննությունների անցկացման վերահսկողության մեթոդների մշակում, լուծարքների թվի սահմանափակման և անցկացման չափանիշերի մշակում, ֆակուլտետներում ուսանողների քանակի որոշում ըստ աշխատաշուկայի պահանջարկի և այլն:

Նշենք, որ Գ.Մելքոնյանն այսօր դուրս չէր եկել բողոքի ակցիայի մասնակիցների հետ բանավիճելու: Ինչպես արդեն հաղորդել ենք, ցուցարարներն իրենց ակցիան այսօր շարունակելու են նաև Սահմանադրական դատարանը առջև:

Հետևեք մեզ նաև Telegram-ում