ԼՂՀ ԱԳՆ ղեկավարը չի թերագնահատում ԵԱՀԿ Մինսկի խմբի դերը
Նմանատիպ
«Արցախն այսօր չի հանդիսանում ԵԱՀԿ Մնսկի խմբի շրջանակենրում կոնֆլիկտը կարգավորվող բանակցային գործընթացի կողմ, և նրա շահերը ներկայացնում է Հայաստանի Հանրապետությունը: Պետք չէ թերագնահատել ԵԱՀԿ Մինսկի խմբի դերը», գտնում է ԼՂՀ ԱԳՆ ղեկավար Կարեն Միրզոյանը: Այս մասին նա նշել է «Էխո Մոսկվի» ռադիոկայանի հետ զրույցում:
Ըստ նրա, շատ բանի է հաջողվել հասնել: Նա նշել է, որ մշակվում են առանձին տարրերը, որոնք կգործարկվեն ապագայում հակամարտության վերջնական կարգավորման հասնելուն պես ու կյանքի կկոչվեն:
«Գլխավորը, ինչին մեզ հաջողվել է հասնել այս ձևաչափի շրջանակներում, այն բանի ըմբռնումն է, որ առաջնայինը Լեռնային Ղարաբաղի ժողովրդի կամարտահայտումն է: Դա նոր տարր չէ: Սակայն, սա այն դրույթն է, որ այսօր գնալով տարածվում է համաշխարհային պրակտիկայում, նման հակամարտությունների կարգավորման գործում, և մենք վստահ ենք, որ դա լինելու է հաշվի առնելով այն կամքը, որ արտահայտեց Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը համընդհանուր հանրաքվեի միջոցով, սեփական Սահմանադրության ընդունման ճանապարհով, բոլոր մակարդակների ընտրությունների պարբերական անցկացման ճանապարհով՝ սկսած տեղական ինքնակառավարման մարմիններից մինչ նախագահական ընտրություններ: Այդ կամքը պետք է պարտադիր հաշվի առնվի»,-ասել է ԼՂՀ ԱԳՆ ղեկավարը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում