Մարտի 23-ը և 24-ը Երևանում համաքաղաքային շաբաթօրյակի օրեր են

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ մարտի 23-ը և 24-ը հայտարարվել են համաքաղաքային շաբաթօրյակի օրեր: Այսօր՝ Երևանի քաղաքապետարանում անցկացված աշխատանքային խորհրդակցության ժամանակ, առաջարկվել է աշխատանքներում ներգրավել ինչպես քաղաքապետարանի ենթակայության, այնպես էլ պետական կառույցներին, ՀԿ-ներին, տնտեսվարողներին և համատիրություններին։
Քաղաքապետարանը կտրամադրի շաբաթօրյակի կազմակերպման և անցկացման համար անհրաժեշտ բոլոր պարագաները:
Այս շաբաթ լայն թափով կմեկնարկեն ծառերի սանիտարական էտման և ձևավորման աշխատանքները:
Սեփականատերերի կամ վարձակալների կողմից իրենց օբյեկտների հարակից տարածքների պարտադիր բարեկարգման, սանիտարական մաքրման և այլ աշխատանքների իրականացման ուղղությամբ հանձնարարվել է ծանուցել տնտեսվարողներին կանաչապատման ու բարեկարգման նախապատրաստական աշխատանքների կազմակերպման վերաբերյալ:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության տեղեկացմամբ՝ այդ նպատակով տնտեսվարողներին կտրամադրվեն նաև կանաչապատման համար անհրաժեշտ բուսատեսակներ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում