Հայաստանի համար բացառիկ պայմաններ ապահովելու ժամանակը
Նմանատիպ
Վարդան Ոսկանյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.
Իրան կատարած վերջին մի քանի այցելությունների ընթացքում քանիցս կրկին հավաստիացա, որ մեր հարևան և բարեկամ երկրում կա հայանպաստ լոբբիստական գործունեություն կազմակերպելու հսկայական, սակայն, ցավոք, մինչ այժմ միայն մասնակիորեն կամ դրվագային կերպով օգտագործված հսկայական ներուժ:
Զանազան ասպարեզներում ճանաչված մի շարք ազդեցիկ իրանցի գործիչներ, ինչպես նաև գիտական, մշակութային ու հասարակական-քաղաքական շրջանակներ, ելնելով նախևառաջ այն հանգամանքից, որ Իրանի և Հայաստանի շահերն առնվազն Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում համընկնում են, պատրաստ են իրենց հնարավորություններն ի սպաս դնելու մեր երկու երկրների և ժողովուրդների միջև կապերի էլ ավելի խորացմանն ու ամրապնդմանը:
Հաշվի առնելով մեր տարածաշրջանային շահերի տեսանկյունից Թեհրանի ունեցած, առանց չափազանցության, հսկայական կարևորությունը, կարծում եմ, ժամանակն է հստակորեն ծրագրված և համակարգված մոտեցումների հիման վրա առանց վարանման ձեռնամուխ լինելու մեր երկրի դիրքերն Իսլամական Հանրապետությունում ամրապնդելու գործին, ինչի վերջնական նպատակը պետք է լինի Հայաստանի համար ինչ-որ առումով նույնիսկ բացառիկ պայմանների ապահովումն անխտիր բոլոր ոլորտներում՝ հանգամանք, որին, իմիջիայլոց, իրանցիներն այժմ էլ դեմ չեն:
Հետևեք մեզ նաև Telegram-ում