ԲՀԿ-ից որևէ կոնկրետ առաջարկ չի եղե՞լ

«Հայկական ժամանակը» գրում է. «Շաբաթ օրը պարզ դարձավ, որ հանդիպել են Րաֆֆի Հովհաննիսյանն ու Գագիկ Ծառուկյանը: Ի՞նչ է իրականում քննարկվել փակ դռների հետևում: Ինչու՞ է երկուստեք պայմանավորվածություն ձեռք բերվել հանդիպման ընթացքում քննարկումը չհրապարակայնացնել: «Ժառանգության» կուլիսներում երեկ խոսում էին, թե Րաֆֆի Հովհաննիսյանը Ծառուկյանին առաջարկել է լայն կոնսոլիդացիոն դաշտ ձևավորել և առաջարկել է միանալ շարժմանը, ինչին, սակայն, որևէ կոնկրետ պատասխան չի հնչել: «Ժառանգության» ներկայացուցիչները նշում էին, որ կոնկրետ խոսակցություն երկու կողմերի միջև տեղի չի ունեցել, և իրենց որևէ լուրջ ակնկալիք ԲՀԿ-ից չունեն: Սույն հրապարակումը, բնականաբար, ոչ միանշանակ է ընդունվել բողոքավոր ընտրազանգվածի կողմից: հատկապես դժգոհության առիթ է տվել այն, որ հանրահավաքի ժամանակ Րաֆֆի Հովհաննիսյանը այդ հանդիպման մասին ոչինչ չի ասել»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում