NABUCCO և TANAP ընկերությունների միջև հուշագիր է ստորագրվել

NABUCCO Gas Pipeline International GmbH ընկերության եւ Տրանս-Անատոլիական խողովակաշարի (TANAP) միջեւ հուշագիր է ստորագրվել փոխըմբռնման եւ համագործակցության մասին: Այդ փաստաթղթով կողմերը հայտարարել են Հարավային գազային միջանցքի զարգացման նպատակով համագործակցության մտադրության մասին:

Փաստաթղթում նշվում է, որ NABUCCO-ն եւ TANAP-ը ռազմավարական նշանակության տեխնիկական եւ այլ տեղեկատվություն կփոխանակեն, եւ որ նրանց համագործակցությունն ուղղված կլինի համապատասխան նախագծերի զարգացման պաշտպանությանը: Եվրամիության եւ Հարավարեւելյան Եվրոպայի երկրները գազով հուսալի ապահովելու համար հետագայում անհրաժեշտ է դիվերսիֆիկացնել բնական գազով ապահովման ուղիները: ԵՄ-ը ռուսական գազից իր կախվածությունը թուլացնելու նապատակով որդեգրել է էներգակիրների դիվերիսֆիկացման քաղաքականություն, որի պատճառով էլ էլ ավելի է բարձրանում Ադրբեջանի և տարածաշրջանի դերը նրանց համար, սակայն այդ գործընացներին Հայաստանը անմասն է մնում:

Ադրբեջանական aze.az լրատվական կայքի փոխանցմամբ, NABUCCO Gas Pipeline International GmbH-ի գործադիր տնօրեն Ռայնհարդ Միտիշեկը նշել է, որ այդ փաստաթղթի ստորագրումը եւս մեկ քայլով մոտեցնում է իրենց Եվրոպայի գազաապահովման դիվերսիֆիկացման գծով համատեղ նպատականերին: Հուշագիրը փոխադարձ շրջանակներ է ստեղծում երկու նախագծերի եւ աշխատանքների բաժանման հաջող շարունակման համար:

Ընկերության ֆինանսական հարցերով գլխավոր տնօրեն Ֆրանկ Սիբերտը նշել է, որ համագործակցության մասին հուշագրի ստորագրումը մեծ նշանակություն ունի հետագա ամիսներին ադրբեջանական «Շահդենիզ» գազախտուցի եւ Եվրոպայի սպառողների միջեւ առավելագույն կոմերցիոն շահույթ ստանալու նպատակով միասնական նախագծի շրջանակում գազի գնի բոլոր բաղկացուցիչ շղթաների շուրջ բոլոր մասնակիցների համատեղ գործունեության համար:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում