«Արմավիա»-ի պատվիրած SSJ-100 ինքնաթիռները կփոխանցվեն այլ ընկերությունների

2013 թ. ընթացքում «Արմավիա» ընկերության պատվիրած Sukhoi Superjet-100 (SSJ-100) ինքնաթիռները կփոխանցվեն այլ ընկերությունների։ Այդ մասին հայտնել է Միացյալ ավիաշինական ընկերության ղեկավար Միխայիլ Պողոսյանը, հաղորդում է EMedia.am-ը՝ հղում անելով «РИА Новости» գործակալությանը:

«Արմավիան» բարեհաջող շահագործում էր ինքնաթիռը, սակայն նրա մոտ ծագեցին ֆինանսական խնդիրներ», – ասաց նա։

Ընկերությունն արդեն շահագործում է 1 Superjet և պիտի ստանար ևս 4-ը, սակայն Արմավիան տևական ժամանակ փորձում էր հետ հանձնել արդեն ձեռք բերած ինքնաթիռը, հետ ստանալով գումարը։ Տևական ժամանակ է չեն դադարում «Արմավիայի» հնարավոր վաճառքի մասին լուրերը։ Որպես հնարավոր գնորդ էին նշվում Հարություն Փամբուկյանի ռուսաստանյան կառույցներն ու ոմն իտալական ընկերություն։

Հետևեք մեզ նաև Telegram-ում