Մարդկային կապիտալի գերագույն արժեքը
Նմանատիպ
Նարեկ Պողոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.
Ներկայումս ընթացող գիտատեխնիկական զարգացումներին համընթաց ավելի է կարևորվում մարդկային կապիտալի նշանակությունը: Մարդկային կապիտալը գիտելիքների, ունակությունների համադրություն է, որը օգտագործվում է անհատների և հասարակության` որպես մեկ ամբողջության բազմազան կարիքների բավարարման համար։ Առաջին անգամ «մարդային կապիտալ» տերմինը օգտագործել է Թեոդոր Շուլցը:
Մարդկային կապիտալը համարվում է զարգացման բարդ ինտենսիվ գործոն։ մտնում է երկրի ազգային հարստության կազմի մեջ։ Այն ներառում է քաղաքական, սոցիալական կապիտալը, ազգային հետախուզական գրականությունները, ազգային մրցակցային առավելությունները և ազգի բնական ներուժը։ Ազգային մարդկային կապիտալը չափվում է նրա արժեքով, որը հաշվարկվում է տարբեր մեթոդներով: Ազգային մարդկային կապիտալը կազմում է զարգացող երկրների ազգային հարստության կեսից ավելին, իսկ զարգացած երկրներում՝ 70-80%-ը։ Աշխարհի երկրների մեծ մասում մարդկային կապիտալի արժեքը կազմում է ազգային հարստության կեսից ավելին: Օրինակ՝ ԱՄՆ-ում մարդկային կապիտալի արժեքը քսաներորդ դարի վերջին կազմում էր ազգային հարստության 77%-ը։
Տեղեկատվական տեխնոլոգիաների արագընթաց զարգացումը և ինովացիոն տնտեսության ստեղծումը մարդկային կապիտալի ստեղծումը դարձնում են յուրաքանչյուր երկրի առաջընթացի համար կարևոր գործոն: Բնական ռեսուրսները ժամանակին համընթաց կորցնում են առանցքային նշանակությունը՝ իրենց տեղը զիջելով ինտելեկտին: Նավթային դարաշրջանը կորցնում է իր երբեմնի «փառքը»:
Մենք այսօր ականատես ենք լինում, որ Չինաստանի և Ճապոնիայի և նման այլ երկրների զարգացման գլխավոր հիմքերից մեկն էլ մարդկային կապիտալն է: Մարդկային կապիտալի զարգացումը վճռական նշանակություն կարող է ունենալ նաև մեր երկրի տնտեսության զարգացման և առաջընթացի համար: Հայաստանի հեռանկարային զարգացման ռազմավարական ծրագրը, որն ընդգրկում է 2014-2025 թթ. Ժամանակահատվածը և հանդիսանալու է երկրի սոցիալ-տնտեսական զարգացման հիմնական ռազմավարական փաստաթուղթն ու մշակվելիք միջնաժամկետ, ոլորտային և այլ ծրագրային փաստաթղթերի հիմքը, ներառում է տարվող քաղաքականության գերակայությունները, որոնց մեջ տեղ է գտել նաև մարդկային կապիտալի զարգացումը: Այս մասին ՀՀ-ն փաստում է ամենաբարձր պետական մակարդակով:
Նախօրեին Ռուսաստանի Դաշնություն կատարած պաշտոնական այցի շրջանակում ՀՀ վարչապետը ներկայացնելով երկրի զարգացման տեսլականը, ընդգծել է խելացի կառավարում իրականացնելու առաջնահերթությունը, որը պետք է իրականացվի բոլոր ոլորտներում։ «Մարդկային կապիտալը մեր երկրի գերագույն արժեքն է»,- ասել է նա և փաստել, որ երջանիկ երկրների շարքում չեն հայտնվում նավթով, գազով ու այլ բնական պաշարներով հարուստ երկրներ, այլ այնպիսի երկրներ, որտեղ ստեղծված են աշխատող ու արարող մարդկանց համար առավելագույն բարենպաստ պայմաններ:
Նշենք, որ մարդկային կապիտալի զարգացումը խթանելու գիտակցությունը մեզանում մեծ տեղ է ստանձնում, սակայն դրա կենսագործման համար անհրաժեշտ է արմատական քայլեր ձեռնարկել սկսած դպրոցներում կրթության կազմակերպման գործընթացից և ռոբոտաշինությունից մինչև արդյունաբերության և մատուցվող ծառայությունների որակի բարձրացում: Քայլեր այս ուղղությամբ ձեռնարկվում են, սակայն դեռ չեն հասել բավարար մակարդակի: Ժամանակից և ներդրված ջանքերից է կախված, թե արդյոք մարդկային կապիտալը կարող է դառնալ ՀՀ ռեակտիվ շարժիչը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում