Գյումրին «աղետի գոտուց» կվերածվի զբոսաշրջային կենտրոնի

Մանե Զաքարյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

Գյումրի քաղաքի մասին խոսելիս ապագայում առաջնահերթ կշեշտվի ոչ թե «աղետի գոտի» լինելու հանգամանքը, այլ զբոսաշրջիկների համար գրավիչ լինելը: Գյումրիում տրամադրություն ու մթնոլորտ փոխելու ժամանակն է, ՀՀ վարչապետը կարծում է, որ սրան կօգնի «Կումայրի» ծրագրի իրականացումը, որով նախատեսվում է քաղաքի երկու հին փողոցների վերակառուցում:

«Կառավարությունը պարտավորվածություններ ունի Գյումրու նկատմամբ»,- ասել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը՝ ՌԴ-ում ՀՀ դեսպանատանը հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ:

Հանդիպման մասնակիցներից մեկը հետաքրքրվել է, թե ինչ է արվում երկրաշարժից տուժած Գյումրին վերականգնելու և զարգացնելու ուղղությամբ: Ըստ վարչապետի՝ ներկայում լուրջ ուշադրություն է դարձվում մարզերի գործարար համայնքի կողմից ներկայացվող բիզնես ծրագրերի խթանմանը՝ պետություն-մասնավոր համաֆինանսավորման ձևաչափով: Նա նաև նշել է, որ կառավարությունն արդեն իսկ ընդունել է ներկայացված 8 բիզնես ծրագրերից 7-ը:

Տարբեր լրատվամիջոցներ հաղորդում են, որ օրեր անց ՀՀ վարչապետը կրկին կայցելի Գյումրի:

Հետևեք մեզ նաև Telegram-ում