Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ է ընտրվել Ռուբեն Ջաղինյանը

Հայաստանի հանրային հեռուստառադիոընկերության խորհուրդը մարտի 5-ին կայացած խորհրդի նիստում Հայաստանի հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ է ընտրել Ռուբեն Վլադիմիրի Ջաղինյանին:

Հիշեցնենք, որ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 1-ին հրամանագիր էր ստորագրել Ռուբեն Ջաղինյանին Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամ նշանակելու մասին (վեց տարի ժամկետով)՝ հիմք ընդունելով «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքը և հաշվի առնելով ՀՀ նախագահի 2013թ. փետրվարի 6-ի կարգադրությամբ ստեղծված հանձնաժողովի որոշումը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում