Ազատության հրապարակում ողջունեցին տեղացող ձյանը

Ազատության հրապարակում ընթացող հանրահավաքի ժամանակ «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանն իր ողջույնի խոսքում նշեց, որ եղանակային պայմանները չեն խանգարի իրենց հավաքներին «Հայաստան» կոչերի ներքո նա կոչ արեց ողջունել նաև այս պահին տեղացող ձյանը:

Ր.Հովհաննիսյանը նաև հայտնել է, որ վաղվանից շարունակվելու է իր մարզային այցելությունները՝ կրկին այցելելով Տավուշի մարզ:

Նշենք, որ այս պահին Ազատության հրապարակի հարթակից ելույթ են ունենում «Ժառանգության» երիտասարդ ակտիվիստները:

Հետևեք մեզ նաև Telegram-ում