Թրամփը վստահ չէ, որ կկարողանա կատարել նախընտրական բոլոր խոստումները. Fox News

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կկարողանա կատարել նախքան ընտրությունները տված խոստումների մեծ մասը, բայց ոչ բոլորը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Սպիտակ տան ղեկավարը հայտարարել է Fox News հեռուստաընկերությանը տված հարցազրույցում, որը եթեր է տրվել հունվարի 26-ին: 

«Ես կկատարեմ իմ խոստումներից այնքանը, որքանը կկարողանամ: Քաղաքականությունը բարդ բան է»,– նշել է Թրամփը: Նա պարզաբանել է, որ իր ծրագրած գործերն իրականացնելուն կարող է խանգարել ընդդիմության կողմից դիմակայությունը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում