Facebook-ում Էլեկտրոնային բանալու միջոցով սոցցանց մտնելու գործառույթ է հայտնվել

Facebook սոցիալական ցանցում հայտնվել է նոր գործառույթ, դրա օգտատերերը կկարողանան իրենց հաշվային գրառումներ մուտք գործել ֆիզիկական հիշասարքի միջոցով, որն էլեկտրոնային բանալու դեր է կատարում: Այս մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ասված է ընկերության հայտարարության մեջ, որը հրապարակվել է հունվարի 26-ին: 

Ինչպես նշել է Facebook ընկերության տեղեկատվության պաշտպանության մասնագետ Բրեդ Հիլը, այժմ օգտատերը կարող է «անվտանգության ֆիզիկական բանալին գրանցել հաշվառման գրառմանը»: Սոցցանց մտնելիս մարդը հիշասարքը դնում է USB-հարակցիչի մեջ՝ այս կերպ հաստատելով, որ ինքն օգտահաշվի տերն է:

Հայտարարության մեջ նշված է, որ սույն գործառույթի օգտագործումն ավելի արագ է հաշվային գրառման պաշտպանության այլ մեթոդների համեմատությամբ, ինչպես նաեւ ունի մի շարք այլ առավելություններ, օգտատերն ստիպված չի լինում հիշելու անվտանգության կոդը եւ ինքնուրույն մտցնելու այն, նշանակում է այն չեն կարող խաբեության միջոցով իմանալ խարդախները: Էլեկտրոնային բանալին կարող է կիրառվել նաեւ այլ օգտահաշիվների ակտիվացման համար, այդ թվում՝ Google կամ Dropbox ծառայություններում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում