Երեւանի ավագանու ընտրություններին ընդդիմադիր ուժերի միասնական ցուցակ կստեղծվի

Երեկ «Հայկական ժամանակ» թերթի թղթակիցը ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանից հետաքրքրվել է արդյո՞ք դաշնակցությունն ու «Ժառանգությունը» պատրաստվում են՝ մայիսի 5-ին տեղի ունենալիք Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցել մեկ միասնական ցուցակով:

««Քննարկումները ընթացքի մեջ են, իմ կարծիքով, ճիշտ կլինի՝ միասնական մասնակցել: Այս ստեղծված իրավիճակում ճիշտը դա է՝ ոչ իշխանական ուժերը միավորվեն եւ մասնակցեն»,- պատասխանել է Ռուստտամյանը:

Հարցին՝ իսկ եթե չլինի միասնական ցուցակ, ՀՅԴ-ն առանձին կմասնակցի՞ ավագանու ընտրություններին, ԳՄ ներկայացուցիչը պատասխանել է. «Կորոշենք, կարծում եմ, դա սխալ կլինի այս պարագայում»: Ռուստամյանն ասել է, թե ինքը հնարավոր է համարում, որ միասնական ցուցակում ընդգրկվեն բոլոր ոչ իշխանական ուժերը»,- գրում է «Հայկական Ժամանակը»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում