Արդյո՞ք Դաշնակցությունն ու «Ժառանգությունը» միասին կմասնակցեն Երևանի ընտրություններին

Երեկ «ՀԺ»-ի թղթակիցը ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանից հետաքրքրվել է արդյո՞ք Դաշնակցությունն ու «Ժառանգությունը» պատրաստվում են’ մայիսի 5-ին տեղի ունենալիք Երևանի ավագանու ընտրություններին մասնակցել մեկ միասնական ցուցակով: «Քննարկումները ընթացքի մեջ են, իմ կարծիքով, ճիշտ կլինի’ միասնական մասնակցել: Այս ստեղծված իրավիճակում ճիշտը դա է ոչ իշխանական ուժերը միավորվեն և մասնակցեն»,- պատասխանել է Ռուստամյանը: Հարցին’ իսկ եթե չլինի միասնական ցուցակ, ՀՅԴ-ն առանձին կմասնակցի՞ ավագանու ընտրություններին, ԳՄ ներկայացուցիչը պատասխանել է. «Կորոշենք, կարծում եմ, դա սխալ կլինի այս պարագայում»: Ռուստամյանն ասել է, թե ինքը հնարավոր է համարում, որ միասնական ցուցակում ընդգրկվեն բոլոր ոչ իշխանական ուժերը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում