Մարկ Ցուկերբերգը քննադատել է փախստականների վերաբերյալ Թրամփի հրամանագիրը
28/01/2017 12:47
Նմանատիպ
Facebook սոցիալական ցանցի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը քննադատել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից փախստականների վերաբերյալ հրամանագրի ստորագրումը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին Ցուկերբերգը գրառում է կատարել իր էջում:
Հիշեցնելով, որ իր և կնոջ նախնիները եկել են ԱՄՆ աշխարհի տարբեր երկրներից` Ցուկերբերգն ասել է. «Միացյալ Նահանգները ներգաղթյալների ազգ է, և մենք պետք է հպարտանանք դրանով: Մենք պետք է մեր երկիրն անվտանգ պահենք, սակայն դա պետք է անել` կենտրոնոնալով այն մարդկանց վրա, ովքեր իսկապես վտանգ են ներկայացնում: Մենք պետք է դռները բաց պահենք փախստականների և օգնության կարիք ունեցողների համար»:
Հետևեք մեզ նաև Telegram-ում