Ս.Սարգսյանն աշխատանքային այցով կմեկնի Մոսկվա
06/03/2013 12:32
Նմանատիպ
Նախագահ Սերժ Սարգսյանը ս.թ. մարտի 11-ին աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն:
Ինչպես հաղորդում են երկրի ղեկավարի մամլո գրասենյակից, Մոսկվայում մարտի 12-ին կկայանա Սերժ Սարգսյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը:
ՀՀ նախագահի 2013թ. ընտրություններից հետո Նախագահ Սերժ Սարգսյանի արտերկրյա առաջին այս այցի ընթացքում երկու երկրների ղեկավարները կքննարկեն հայ-ռուսական հարաբերությունների լայն օրակարգ, այդ թվում՝ քաղաքական, առևտրատնտեսական, հումանիտար ոլորտներում համագործակցությանը վերաբերող հարցեր:
Երկկողմ հարաբերությունների օրակարգից բացի, ՀՀ և ՌԴ նախագահները կանդրադառնան ԱՊՀ տարածքում ինտեգրացիոն գործընթացների զարգացման հարցերին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում