Ադրբեջանական դիվանագիտության վերջին «նվաճումը»

Ադրբեջանական ԱՊԱ լրատվական գործակալության փոխանցմամբ, Ինդոնեզիայում Ադրբեջանի դեսպան Թեմերլան Գարաևը Ինդոնեզիայի Պառլամենտի առաջին հանձնաժողովի ներկայացուցիչ Մախվուզ Սադիգոմի հետ հանդիպման ժամանակ ներկայացրել է Իսլամական համագործակցության կազմակերպության անդամ երկրների պառլամենտական միության կողմից 2012թ-ի հունվարին Պալեմբանգ քաղաքում կայացած համաժողովի արդյունքում ընդունված «Խոջալուի ցեղասպանության» ճանաչման մասին բանաձևի թարգմանությունը տեղական լեզվով:

Նա ցանկություն է հայտնել, որ այդ բանաձև դառնալ Իսլամական համագործակցության կազմակերպության բոլոր անդամ երկրների համար օրինակ և Ինդոնեզիան դառնա այդ բանաձևի կատարման երաշխավոր: Սիդդինգն էլ իր հերթին ընգծել է, որ խորհրդարանը կաջակցի Ադրբեջանին և այդ հարցը մտնի խորհրդարանական քննարկումների օրակարգ: Նա նաև խոստացել է, որ կփորձի խնդրին հասարակակն հնչեղություն տալ’ կազմակերպելով քննարկումներ, ցուցադրություններ և տեսաձայնագրություններ:

Այս ամենը Ադրբեջանում վաղաժամ ուրախության առիթ է դաձել: Նրանք ամեն կերպ փորձում են հնչեղություն տալ մի իրադարձության, որը պարզ չի, թե իրականում արդյուանվետւոյթւոն կունենա թե ոչ: Իսկ իրականում ինդոնեզական պառլամենտի այդ ոչ ազդեցիկ պաշտոնյան ընդամենը խոսք է տվել, որ կփորձի հարցը օրակարգ մտցնել: Սա ադրբեջանական քարոզչամեքենայի համար առիթ է իրադարձությանը մեծ հնչեղություն տալու և ներկայացնելու, որպես իրենց դիվանագիտության հերթական «ձեռքբերում»:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում