Ռ.Քոչարյանի որդին չի պատրաստվում մասնակցել ավագանու ընտրություններին

Մամուլի այն հրապարակումները, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Սեդրակ Քոչարյանը, պատրաստվում է մասնակցել Երեւանի ավագանու ընտրություններին եւ գլխավորել ԲՀԿ ցուցակը ավագանու ընտրություններում, չի համապատասխանում իրականությանը:

«Ես ԲՀԿ ցուցակի մասին, բնականաբար, տեղեկություն չունեմ, բայց Սեդրակ Քոչարյանը չի պատրաստվում մասնակցել ընտրություններին»,-galatv.am-ի հետ զրույցում ասել է Ռ. Քոչարյանի մամլո խոսնակ Վիկտոր Սողոմոնյանը՝ պատասխանելով մամուլի այն հրապարակումներին, համաձայն որոնց երեկ՝ մարտի 5-ին, ԲՀԿ-ն քննարկել է Երևանի ավագանու ընտրությունների իր համամասնական ցուցակը: Եւ այդ քննարկումներում առաջարկություն է արվել, որ ցուցակը գլխավորի Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Սեդրակ Քոչարյանը:

ԲՀԿ մամլո խոսնակ Տիգրան Ուրիխանյանը եւս հերքել է տեղեկությունը՝ ասելով, որ ԲՀԿ-ն ավագանու ընտրություններին մասնակցելու քննարկում չի ունեցել ընդհանրապես:

«Քանի որ չի եղել ոչ մի քննարկում, հետեւաբար նման որոշում չունենք, եւ հետեւաբար նաեւ որեւէ տեղեկություն այդ մասին չի կարող լինել»,- ասել է Տիգրան Ուրիխանյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում