Թրամփի վարչակարգի ղեկավարությամբ իրականացված առաջին ռազմական հատուկ գործողությունները

Սարգիս Գրիգորյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

Ցավալի իրողություն՝ Թրամփի վարչակարգի ղեկավարությամբ իրականացված առաջին ռազմական հատուկ գործողությունների ընթացքում երկու կողմից զոհվեցին ԱՄՆ քաղաքացիներ:

Կիրակի օրը Եմենում տեղի ունեցան Թրամփի վարչակարգի ղեկավարությամբ իրականացված առաջին ռազմական հատուկ գործողությունները:

Ալ-Կաիդայի դեմ իրականացված գործողության ժամանակ գրանցվեց 1 զոհ ամերիկացի հատուկջոկատայինների շրջանում և մոտ 30 սպանված հակառակ կողմում:
Հետաքրքիրը նա է, որ սպանվածների մեջ էր նաև իսլամական ծայրահեղ արմատական արդեն հանգուցյալ լիդերներից ԱՄՆ քաղաքացի Անվար ալ-Աուլակիի 8-ամյա դուստրը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում