Պետական գերատեսչությունները ներկայացնում են ներդրումային ծրագրեր
Նմանատիպ
Միքայել Գրիգորյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.
Օրերս կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն՝ ՀՀ կառավարության ծրագրի կատարման ընթացքի վերաբերյալ: Գործադիրի ղեկավարը, դեռ նախորդ նիստերի ընթացքում հանձնարարել էր բոլոր պետական կառույցների ղեկավարներին, ոլորտ առ ոլորտ խելամիտ ժամկետներում ներկայացնել ներդրումային ծրագրեր:
Կարևոր է, որ այդ ծրագրերի հիմնքում ընկած լինեն հասարակության և շահագրգիռ այլ անձանց առաջարկները, որոնք արվել են հասարակություն – կառավարություն կապի շրջանակներում:
Պետական բոլոր գերատեսչությունների ղեկավարներին վարչապետի կողմից հանձնարարվել էր՝ գույքագրել իրենց ոլորտների ներդրումային ծրագրերը և ներկայացնել 2017 թ. ընթացքում կանխատեսվող ներդրումների փաթեթները: Այդ կապակցությամբ ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարը զեկուցել է, որ վարչապետի հանձնարարականի հիման վրա արդեն պետական գերատեսչություններից ստացվել է 249 ներդրումային ծրագիր, որոնց հիմքում ընկած են հետևյալ չափանիշները՝ ֆինանսավորման աղբյուր, ծրագրի սկիզբ, 2017 թ. կատարողականի կանխատեսում և նոր աշխատատեղերի ստեղծում: Շատ են նաև ծրագրերը, որոնք ներկայացվել են վարչապետի մարզային այցելությունների արդյունքում:
Մարզային այցերի ընթացքում նաև հնչել են տարաբնույթ առաջարկություններ, որոնք նույնպես ուսումնասիրությունից հետո հավակնում են դառնալ արդյունավետ ծրագրեր:
Ցակացած ծրագիր պետք է գնահատել ըստ բիզնես տրամաբանության: Իրականացման ռազմավարությունը պետք է ճիշտ մշակվի, քանի-որ շատ դեպքեր են եղել, երբ առկա է եղել հավանություն ստացած ծրագիր, բայց սխալ ռազմավարության պատճառով այն չի ապահովել ակնկալվող արդյունքը:
Ծրագրերը ուսումնասիրելուց առաջին հերթին պետք է ուշադրություն դարձնել աշխատատեղերի ստեղծմանը, ցակացած ծրագիր որի իրականացման արդյունքում կստեղծվեն նոր աշխատատեղեր պետք է ներառվի ընդհանուր ծրագրերի փաթեթում: Նոր աշխատատեղերի խնդիրը եղել և մնում է կառավարության համար առաջնային:
Հետևեք մեզ նաև Telegram-ում