«Ты кто такой? Давай до свидания» հիթի հեղինակին եկել էին ողջունելու ակտիվիստները
Նմանատիպ
Սուլթանական ռեժիմ ունեցող Ադրբեջանում, ուր պաշտպանաված չեն մարդկանց հիմնարար իրավունքները, իսկ դրանց ոտնահարումը ավելի քան սովորական է, ազգային փոքրամանսությունները չունեն ձայնի իրավունք, իսկ յուրաքնաչյուր փորձ լսելի դարձնել իրենց ձայնը, խեղդվում է դեռ չարտաբերված:
ԱյսօրԱդրբեջանի մայրաքաղաք Բաքվում շարունակվում են «Թալիշի սադո» թերթի, որը թալիշերենով հրատարկվող միակ թերթն է Ադրբեջանում, խմբագիր Խիլալ Մամեդովին ազատ արձակելու պահանջով բողոքի ակցիա:
Ինչպես հաղորդում է ադրբեջանական Contact.az կայքը, բողոքի լուռ ակցան անցկացվել է Ծանր հանցագործությունների գործով դատարանի շենքի մոտ (Մամեդովի գործով դատական նիստերը հենց այդ դատարանում են անցկացվում): Հիշեցնենք, որ Խիլալ Մամեդովը ձերբակալվել է 2012թ. հունիսին և մեղադրվում է պետական դավաճանության, թմրամիջոց պահելու մեջ:
Իրավապաշտպանները Մամեդովին «խղճի բանտարկյալ են» համարում. նրանց խոսքով’ Մամեդովը ձերբակալվել է թերթում Ադրբեջանի կառավարության հասցեին քննադական հոդվածներ հրապարակելու համար:
Հավելենք, որ Մամեդովը նաև Ты кто такой? Давай до свидания հիթի հեղինակն է: Ձերբակալությունից շաբաթներ առաջ նա «Յութուբ» վիդեոհոսթինգում էր տեղադրել տեսանյութ, որը նկարահանվել էր թալիշական ազգային հարսանիքներից մեկի ժամանակ: Երկու շաբաթվա ընթացքում տեսանյութը դիտել էր երեք միլիոն մարդ: Շատերի կարծիքով’ Ты кто такой? Давай до свидания-ը հենց նախագահ Իլհամ Ալիևին ուղղված «մեսիջ է»:
Բողոքի ակցիային մասնակցել է 30-ից ավելի մարդ. նրանք Մամեդովի լուսանկարներն ամրացրել են իրենց հագուստին ու պատ կազմել դատարանի շենքի առջև:
Ակցային մասնակցել են ԶԼՄ-ների, հասարակական կազամակերպությունների ներկայացուցիչներ, Մամեդովի իրավունքների պաշտպանության հանձնաժողովի անդամները:
«Մենք պահանջում ենք ազատ արձակել Մամեդովին»,-լրատվամիջոցների հետ զրույցում ասել է Մամեդովի իրավունքների պաշտպանության հանձանաժողովի նախագահը՝ հավելելով, որ Խիլալի առողջական վիճակը գնալով վատթարանում է:
Ոստիկանությունը սկզբում չի միջամտել ակցիային: 15-20 րոպե անց, սակայն, ոստիկանները մասնակիցներից պահանջել են ցրվել: Բողոքի ակցիայի կին-մասնակիցներին Մամեդովի անունից Մարտի 8-ի՝ Կանանց միջազգային օրվա կապակցությամբ ծաղիկներ են բաժանվել:
Հետևեք մեզ նաև Telegram-ում